Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, 102-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տիգրան Սանասարի Վիրաբյանի ընտանիքը 1965 թվականից բնակվում է Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Շիրվանզադեի փողոցի թիվ 5/1 շենքի թիվ 4 բնակարանում (նախկին հասցեն՝ Արարատի մարզ, Այգեզարդ գյուղ, գինու գործարանի հանրակացարան, տուն 2), փաստացի օգտագործում, տիրապետում, կառավարում են անշարժ գույքը և ուսումնասիրելով Տիգրան Վիրաբյանի 20.03.2023 թվականի N Ք-3614 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Շիրվանզադեի փողոցի թիվ 5/1 շենքի թիվ 4 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 82.63 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը, (կադաստրային ծածկագիրը՝ 03-009-0006-0017-001-004) որպես համատեղ սեփականություն նվիրել Տիգրան Սանասարի Վիրաբյանին (ծնված` 02.01.1969 թվական, անձնագիր AV 0320512), Վիկտորիա Արմենակի Գրիգորյանին (ծնված`17.03.1979 թվական, անձնագիր՝ AV 0320748), Մարիամ Տիգրանի Վիրաբյանին (ծնված` 26.09.2004 թվական, անձնագիր AU 0686538):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: