Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 102-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Արտաշատ համայնքի Այգեպատ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, հորատվող խորքային հորն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Արտաշատ ՋՕԸ-ին:
2. Նշված խորքային հորը գտնվում է Արտաշատ համայնքի Այգեպատ գյուղի հետևյալ կոորդինատներում․
X=440 35ՙ 32,3ՙՙ Y= 390 57ՙ 06,3ՙՙ H=855մ2
3.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: