Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Աճուրդային եղանակով օտարել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող հետևյալ հողամասը՝
լոտ 1 - Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Ծովակալ Իսակովի փողոց 107/6 հասցեում գտնվող 03-001-0072-0487 կադաստրային ծածկագրով 0,00125հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս: Մեկնարկային գին սահմանել՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: