Այսօր: Շաբաթ, 2 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1349
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 20-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 20-Ա


Զեկ. ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԿԱՄ ԱՆՀԱՅՏ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածով և հաշվի առնելով Արտաշատ համայնքի զոհված և վիրավորում ստացած զինծառայողների անգնահատելի ներդրումը մեր երկրի խաղաղության ապահովման գործում՝ համայնքի ավագանին որոշում է․


1․Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական  պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքներին ազատել աղբահանության վճարից։

2.Հայաստանի Հանրապետության պաշտպանության  մարտական գործողությունների ընթացքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների ընտանիքներին աղբահանության վճարների մասով տալ 50 տոկոս զեղչով  վճարելու իրավունք։

3. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 107-Ա որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.43 Կբ) տեղեկանք
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner