Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 61-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 12-ը փետրվարի 2025 թվականի N 13-Լ որոշմամբ ընդունված՝ Արտաշատ համայնքի ավագանու կանոնակարգի 7-րդ գլխով սահմանված դրույթները, համայնքի ավագանին որոշում է․ 1․Ստեղծել Արտաշատ համայնքի ավագանու թվով 5 /հինգ/ մշտական հանձնաժողովներ և հաստատել 7 անդամներից բաղկացած հանձնաժողովների կազմը՝ համաձայն սույն որոշման անբաժանելի մաս կազմող հավելվածի։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |