Այսօր: Ուրբաթ, 10 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 281
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 42-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵԶԱՐԴ ԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանդրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և հիմք ընդունելով ««Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Խաչատրյանի 21.12.2023 թվականի Տ-17309 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի մշակույթի տան շենքից 23 ք. մ. մակերեսով տարածք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ անհատույց ժամանակավոր օգտագործման տրամադրել ««Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ Արտաշատ համայնքում կրթամշակութային գործունեություն ծավալելու նպատակով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.74 Կբ)
(15.48 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner