Աշխատակազմի բաժնի պետերին -2022 թվականի հունիսի 10-ին կայանալիք հերթական ավագանու նիստի համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին որոշման նախագիծը կազմելու նպատակով ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվություն Զ․Հակոբջանյանին։
ԶԾՏԱՍԳ բաժնի պետ Զ․Հակոբջանյանին – Նախապատրաստել 2022 թվականի հունիսի 10-ին կայանալիք հերթական ավագանու նիստին համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին որոշման նախագիծը։
-Համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը․
-Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին որոշման նախագիծը ․
-Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծը․
ԿՏԳԿՏՀԱՀ բաժնի պետ Ա․Եփրեմյանին- Նախապատրաստել 2022 թվականի հունիսի 10-ին կայանալիք հերթական ավագանու նիստին համայնքային գույքի կառավարման հնգամյա և տարեկան ծրագրերը հաստատելու մաին որոշման նախագիծը․
-Համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին որոշման նախագիծը․
ՔՀ բաժնի պետ Կ․Պողոսյանին- Նախապատրաստել 2022 թվականի հունիսի 10-ին կայանալիք հերթական ավագանու նիստին համայնքային հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին որոշման նախագիծը․
Իրավաբանական բաժնի պետ Ա․Սարգսյանին ԿՄՍԵ բաժնի պետ Ա․Խաչատրյանին - Նախապատրաստել 2022 թվականի հունիսի 10-ին կայանալիք հերթական ավագանու նիստին համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները հաստատելու մասին որոշման նախագիծը․
Իրավաբանական բաժնի պետ Ա․Սարգսյանին ՔԱԿՏՏ բաժնի պետ Ա․Գուլգուլյանին– Համայնքի ավագանու մշտական 4 հանձնաժողովների անհատական կազմի ձևավորման աշխատանքներ
ՔԱԿՏՏ բաժնի պետ Ա․Գուլգուլյանին- Կազմակերպել բնակավայրերի երկրորդ կարգի մասնագետների և օպերատոր- գանձապահների հետ քնակումներ, խորհրդակցություն համայնքապետարանի աշխատակազմի պետերի և գլխավոր մասնագետների մասնակցությամբ։
Համայնքի ղեկավարի օգնական Փ․ Հակոբյանին Գնումների բաժնի պետ Ս․Հովհաննիսյանին – Մեկ շաբաթվա ընթացքում ավարտին հասցնել փոսալցման, գծանշման և մրցույթների և ատեստավորման ծրագրերի գնումների գործընթացը
Իրավաբանական բաժնի պետ Ա․Սարգսյանին –Ապօրինի բացօթյա առևտրով զբաղվող տնտեսվարողներին տեղեկացնելու համար մշակել ծանուցագրեր։
ԿՏԳԿՏՀԱՀ բաժնի պետ Ա․Եփրեմյանին – Հատուկ ուշադրություն դարձնել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի՝ ռուսական զորամասի տեղակայման հատվածի և ՎՏԲ բանկի հարակից տարածքի գծանշման գործընթացին։ |