Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-023-0114-0034 կադաստրային ծածկագրով 2,2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (5-րդ կարգ, 1,38 հա ջրովի վարելահող, 0,82 հա՝ բազմամյա տնկարկ՝ կորիզավոր) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, մրցութային եղանակով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման։
2. Վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 60000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:
3. Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 10 (տասը) տարի:
4. Մրցույթի գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: