ՂեկավարվելովՀողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, 48-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 28-ի N 1 եզրակացությունը, հաշվի առնելով օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով կնքված ընդերքօգտագործման N Պ-751 պայմանագիրը, N Լ-751 լեռնահատկացման ակտը, օգտակար հանածոյի արդյունահանման N ՇԱԹ-29/751 թույլտվությունը և «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԱՆԻ» ՍՊԸ տնօրեն Ա. Ղուկասյանի 06.05.2025Տ-5901 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-055-0111-0014 կադաստրային ծածկագրով 5,046208 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության հողամասը օգտակար հանածոյի արդյունահանում իրականացնելու նպատակով, առանց մրցութի, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
2. Վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:
3. Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 9 (ինը) տարի:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |