Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Sinomach 722H մոդելի ավտոգրեյդերն (եռտաթև փխրեցուցիցհով և առջևի բուլդոզերային հրիչով) անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ին՝ Արտաշատ համայնքում իր իրավասությունների շրջանակներում ծառայություններ մատուցելու նպատակով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |