Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16․09․2021 թվականի N 1531-Նորոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի «Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 294-Ա որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի:
2. Առաջարկել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի՝ սույն որոշումից բխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։