Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և Քաղաքացիական օրենսգրքի 166-րդ հոդվածով ՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Ընդունել՝ Սամվել Պաժարի Սահակյանի /ծնված 22/11/1949 թվականին/ կողմից Արտաշատ համայնքին սեփականության իրավունքով, նվիրատվության կարգով փոխանցվող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող՝ 03-001-0446-0001 կադաստրային ծածկագրով, 0,1681հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասը՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գերեզմանատան ընդլայնման նպատակով:
2.Կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |