Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշման 11.2-րդ հավելվածում 14-րդ տողի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի կարիքների համար Արտաշատի համայնքապետարանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև 2024 թվականի հունիսի 03-ին կնքված WAFT-LR-04/01 պայմանագրով գույքի ձեռքբերմամբ պայմանավորված` (Աղբատար մեքենա հետևի բարձմամբ, քանակը՝ 2 հատ, մոդելը՝ CM 16 Շասսի KAMAZ TRCU-2 axle-102, գինը՝ 88 666 666.7/ութսունութ միլիոն վեց հարյուր վաթսունվեց հազար վեց հարյուր վաթսունվեց դրամ յոթ լումա/ ) համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|