Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, 102-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հովհաննես Բուրզիյի Պետրոսյանի ընտանիքը 1965 թվականից բնակվում է Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Շիրվանզադեի փողոցի թիվ 5/1 շենքի թիվ 6 բնակարանում (նախկին հասցեն՝ Արարատի մարզ, Այգեզարդ գյուղ, գինու գործարանի հանրակացարան, տուն 4), փաստացի օգտագործում, տիրապետում, կառավարում են անշարժ գույքը և ուսումնասիրելով Հովհաննես Պետրոսյանի 20.03.2023 թվականի N Ք-3612 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Շիրվանզադեի փողոցի թիվ 5/1 շենքի թիվ 6 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 89 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը, (կադաստրային ծածկագիրը՝ 03-009-0006-0017-001-006) որպես համատեղ սեփականություն նվիրել Հովհաննես Բուրզիյի Պետրոսյանին (ծնված`10.09.1965 թվական, անձնագիր՝ AT 0368034), Վերգուշ Աղվանի Պետրոսյանին (ծնված՝ 03.10.1959 թվական, անձնագիր՝ AV0565392), Արմեն Հովհաննեսի Պետրոսյանին (ծնված`31.10.1985 թվական, նույնականացման քարտ՝ 002339265), Անի Վարդանի Մովսիսյանին (ծնված`24.08.1991 թվական, անձնագիր՝ AT0367145):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |