Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 553
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ
 

Զեկ. ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«Ի-ՔԸՄՅՈՒՆԻԹԻ» (E-COMMUNITY) - ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 09-Ի ԹԻՎ N 51-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 2024 թվականի օգոստոսի 08-ի «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի թիվ VX-169/24 գրությունը և հաշվի առնելով, որ «Ի-Քըմյունիթի» (E-Community) համակարգի հեղինակային բացառիկ իրավունքը պատկանում է «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ին՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.

1. Համայնքների եկամուտների կառավարման միասնական համակարգի ծրագրային սպասարկման գնման ընթացակարգն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 04-ի թիվ N 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 15-րդ կետի պահանջներին համապատասխան՝ ամսական 1,062,000 (մեկ միլիոն վաթսուներկու հազար) ՀՀ դրամ, տարեկան 12,744,000 (տասներկու միլիոն յոթ հարյուր քառասունչորս հազար) ՀՀ դրամ սահմանված սակագնով:

2. Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 09-ի ««Ի-Քըմյունիթի» (E-COMMUNITY) – համայնքների եկամուտների կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության գնման մասին» N 51-Ա որոշումը։

3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.47 Կբ) Հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner