Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 503
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 342-Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է․

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականության 2024 թվականի պարտադիր գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն NN 1-16 հավելվածների:
2.Սույն որոշմանը կցվում է Արտաշատ համայնքի ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը, որում արտացոլված են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(95.71 Մբ) ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՔԱՐՏԵԶՆԵՐ
(13.88 Կբ) ՏԵՂԵԿԱՆՔ
(17.41 Կբ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
(6.10 Մբ) ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ 1-16
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner