Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Մ․ Աթայանի 18/11/2024 թվականի ՃՀԱ/241/7007-24 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղում գտնվող, Մհեր Ալեքսանդրի Աթայանին սեփականության իրավունքով պատկանող 0,64 հա մակերեսով, 03-055-0108-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ անասնագոմ կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |