Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Է․ Դանիելյանի 25/11/2024 թվականի N ՃՀԱ/219/7408-24 հայտը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բերդիկ գյուղում գտնվող, Էդիկ Կառլենի Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող 03-024-0110-0002 կադաստրային ծածկագրով 0,19հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասից 0,1հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել`գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարանային տնտեություն կառուցելու նպատակով։
2․ Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: