Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետի և «ԱրմանՍ» ԱԿ-ի միջև 2004 թվականի հուլիսի 07-ին կնքված պայմանագրի 2.11-րդ կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 23-ի թիվ Ե-3649 գրությունը և «ԱրմանՍ» ԱԿ տնօրեն՝ Նունե Մանուկյանի 2024 թվականի հուլիսի 23-ի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 68 շենքի դիմաց գտնվող 600 քառակուսի մետր մակերեսով հողամասի վարձակալության` 2004 թվականի հուլիսի 07-ին կնքված պայմանագրի 2.5-րդ կետում նշված տարեկան վարձավճարը՝ 17 700 /տասնյոթ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 24 տոկոսի չափով)։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 01-ից։ |