Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման 24-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերության պահանջներով, ուսումնասիրելով Մուշեղ Կիրակոսյանի՝ 19․04․2023թ․ Ք-5009 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն Արտաշատ համայնքի Դվին գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, վարձակալության իրավունքով Մուշեղ Կիրակոսյանին պատկանող, 03-040-0402-0082 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 5,682325 հա (վարձակալության իրավունքի վկայական՝ N 07092022-03-0029) հողամասում այգեհիմնման ծրագրին մասնակցելու։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում դիմումատուին պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |