Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տրամադրել համաձայնություն «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ–ի կողմից ՀՀ Արարատի մարզի Շահումյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի 2-րդ տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացմանը։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |