Գնումներ բաժնի պետ Փայլակ Հակոբյանին- Կատարել գնահատման ծառայության գնում (վարչական ղեկավարների մեքենաների օտարելու, ինչպես նաև վերանորոգման արդյունքում համայնքապետարանի գույքը օտարելու, փոխանցելու և խոտանելու նպատակով), կատարել գույքի ձեռքբերման գնում
Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող Խորեն Հովակիմյան-Խիստ ուշադրություն դարձնել ապօրինի շինարարություններին և շենք-շինությունների ոչ նպատակային օգտագործմանը: Հայտնաբերելու դեպքում վարչարարությունը իրականացնել օրենքով սահմանված ժամկետում
Կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Արսեն Եփրեմյանին- Խիստ ուշադրություն դարձնել սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարություններին՝ որակի, ժամկետների, ծածկվող շինարարական աշխաատանքների, ինչպես նաև ընթացքում ծագած խնդիրների և խոչընդոտների վերացման ուղղությամբ
Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանին- Հետևողական աշխատանք տանել վարձակալությամբ տրամադրված հողամասերի չափագրման, գրանցման, վկայականների ձեռք բերման և պայմանագրերի վերակնքման գործընթացներում: |