12.08.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի´ երիտասարդներ, միջազգային տոնացույցն այսօր ազդարարում է լուսավոր ու կարևոր մի տոն՝ Երիտասարդության միջազգային օրը, ինչի առթիվ սիրով շնորհավորում եմ ձեզ: ՄԱԿ-ի կողմից 2000 թվականից ի վեր նշվող այս տոնը ևս մեկ կարևոր ազդակ է շեշտելու և կարևորելու ձեր առանցքային դերն ու նշանակությունը՝ որպես առաջադեմ հասարակության, պետության կայացման և առաջընթացի շարժիչ ուժ: Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել Արտաշատ միավորված համայնքի բոլոր երիտասարդներին, մաղթել ամենալավն ու բարին: Երիտասարդությունը միշտ էլ եղել է նորի ու նորարության, առաջադեմ մտքերի խորհրդանիշը, ինչը վառ արտահայտվում է մերօրյա երիտասարդների մոտ, ովքեր իրենց ողջ եռանդով ու աշխատասիրությամբ շարունակում են սիրով մասնակցել ...
Մանրամասն |
|
12.08.25
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՅՍՕՐ ՆՇՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
|
Դեղձուտ բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզադաշտում կազմակերպվել էր մարզական միջոցառում` Դեղձուտ, Աբովյան, Կանաչուտ և Մրգանուշ բնակավայրերի երիտասարդական թիմերի մասնակցությամբ։Միջոցառմանը ներկա գտնվեցին և թիմերին ոգևորեցին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Դեղձուտի վարչական ղեկավար Յուրիկ Մուրադյանը, դպրոցի տնօրեն Արմինե Կարապետյանը։ Օրվա առթիվ երիտասարդներին շնորհավորեց համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը` մաղթելով հարթ ու լուսավոր ճանապարհ։ «Ուրախ եմ, որ այսօր այս լուսավոր տոնը նշվում է նաև առողջ ապրելակերպը խթանող նախաձեռնությամբ, բոլորիդ բարի ժամանց և արդար մրցակցություն եմ մաղթում։»` նշեց պարոն Մկրտչյանը։Թիմերը մրցեցին արգելքների հաղթահարում, ...
Մանրամասն |
|
11.08.25
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆՆ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԵՏԵՎԵԼ Է ՄԹԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
|
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանն այսօր այցելել են «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ։ Գործարանի գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանի ուղեկցությամբ ներկաները շրջել են ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին, կիրառվող նորարարական տեխնոլոգիաներին, հետևել են լոլիկի մթերումների գործընթացին։Ընկերությունում մթերումը մեկնարկել է օգոստոսի 4-ից, և ներկա պահի դրությամբ արդեն իսկ մթերվել է 1574 տոննա լոլիկ։ Տոմատի մածուկի համար նախատեսված լոլիկը մթերվում է 40, իսկ պահածոների համար նախատեսված լոլիկը՝ 50-60 դրամով։ Ընկերությունից հավաստիացրեցին, որ պատրաստ են ...
Մանրամասն |
|
11.08.25
ԱՐՏԱՇԱՏԻ ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԵՌԱՑԱՏԿՈՐԴ ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ
|
Օգոստոսի 9-ին Արտաշատի մարզադաշտում կայացել է հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային 17-րդ մրցաշարը, որին ներկա են գտնվել Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը, Արտաշատի քույր քաղաք Կլամարի փոխքաղաքապետ Ժաքլին Մինասյանը, ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետ, աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մարզաձևերի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ։ Մինչ մրցաշարի մեկնարկը Ռոբերտ Էմմիյանը խորհրդանշական գավաթներով է պարգևատրել Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն ...
Մանրամասն |
|
10.08.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ շինարարներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ: Շինարարությունը մեր երկրի տնտեսության կարևոր և առանցքային ոլորտներից է։ Ձեր կատարած բարձրորակ աշխատանքի շնորհիվ ողջ հանրապետությունում և համայնքում ընթանում են լայնածավալ աշխատանքներ, շահագործման են հանձնվում կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ կառույցներ, ճանապարհներ։ Հատկապես վերջին տարիներին Արտաշատ համայնքում ակտիվ շինարարական եռուզեռ է։ Համոզված եմ՝ նաև ձեր սրտացավ աշխատանքի շնորհիվ համայնքն առավել ժամանակակից և բարեկարգ է դառնալու: Կրկին շնորհավորելով ձեզ տոնի առթիվ` մաղթում եմ քաջառողջություն, ուժ և կորով։
|
|
08.08.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԻՐ ԴՌՆԵՐՆ Է ԲԱՑԵԼ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ
|
Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրում իր դռներն է բացել հիմնանորոգված մանկապարտեզը Բնակավայրում նախկինում գործող մանկապարտեզը գտնվում էր բավականին վատ վիճակում և համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հանձնարարությամբ՝ գրեթե մեկ տարի առաջ մեկնարկեցին հիմնանորոգման աշխատանքները՝ համայնքային բյուջեից հատկացված 15 մլն․ 396 հզր․ դրամ արժողությամբ։ Աշխատանքներն արդեն ավարտվել են և 30 երեխայի համար նախատեսված մանկապարտեզն այսուհետ կծառայի գյուղի փոքրիկներին։ Հիմնանորոգման աշխատանքներից հետո պարտեզն ամբողջությամբ համալրվել է նոր գույքով՝ FCN հիմնադրամի և ամերիկահայ բարեգործներ Ժանեթ և Աղավարթ Աբոլանների աջակցությամբ։ Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա են գտնվել համայնքի ղեկավարի ...
Մանրամասն |
|
07.08.25
ՆՇԵԼՈՒ ԵՆՔ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
|
Արտաշատ համայնքի սիրելի՛ բնակիչներ, սիրելի՛ երիտասարդներ Արտաշատի համայնքապետարանը օգոստոսի 12-ին բոլորիդ սիրով հրավիրում է միասին տոնելու Երիտասարդության միջազգային օրը: Տոնն այս տարի նշելու ենք հետևյալ միջոցառումներով` Ժամը 13։00–ին Արտաշատի մշակույթի տան դահլիճում հոգեբան Մարիամ Մեհրաբյանը կհանդիպի համայնքի երիտասարդների հետ Ժամը 17։00–ին Դեղձուտ բնակավայրի հանրակրթական դպրոցի մարզադաշտում տեղի կունենա մարզական միջոցառում՝ համայնքի տարբեր բնակավայրերի թիմերի մասնակցությամբ։ Սիրով սպասում ենք բոլորիդ։
|
|
04.08.25
«ՖԵՍՏԻՎԱՌ»-Ի ԱՌԱՋԻՆ ԿԱՆԳԱՌՆ ԱՐՏԱՇԱՏՆ Է
|
Օգոստոսի 23-ին մեծ համերգային ծրագրով ելույթ կունենան Սարո Թովմասյանը և Կարեն Սևակ բենդը։ Բեմում հնչելու են բոլորին հայտնի ու սիրված երգերը՝ լի անմոռանալի հույզերով ու դրական էներգիայով։  Արտաշատ, Օգոստոսի 23  Ժամը 19։00  Համայնքապետարանի մերձակա հրապարակ
|
|
01.08.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Օգոստոսի 4–ից Արտաշատի «Արտֆուդ» պահածոների գործարանը սկսում է լոլիկի մթերումը։  Տեղեկանք համայնքապետարանից  .Հողի սեփականության վկայական  Վարձակալության պայմանագիր  Բանկային հաշվեհամար  Անձնագիր  Հարցերի համար կարող եք դիմել գյուղական բնակավայրերի վարչական կենտրոններ կամ համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժին։ Նշենք նաև, որ մթերման ողջ գործընթացի ժամանակ գործարանում հերթապահելու է ներկայացուցիչ համայնքապետարանից, առաջ եկած բոլոր հարցերի դեպքում կարող եք դիմել նաև նրան։
|
|
01.08.25
ԱԲՈՎՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՏԵՂԻ ՈՒ ՀԱՐԱԿԻՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈԻՑԱՀԱՆԴԵՍԸ
|
Աբովյան բնակավայրում այսօր կայացած գեղանկարների ցուցահանդեսը տեղի և Լանջազատ, Արևշատ, Դիտակ, Ջրաշեն բնակավայրերի շնորհալի սաների ողջ տարվա աշխատանքն էր, որը դիտեցին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, վարչական ղեկավարներ, արվեստագետներ։ Աբովյանի վարչական ղեկավար Ավետիք Հարությունյանը ողջունեց հյուրերին։ Գունեղ, գեղեցիկ բնապատկերների մասին խոսեց համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և իր երախտագիտությունը հայտնեց նկարչական խմբակի ղեկավար Գյուլնարա Միրզոյանին` մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանն ուղղված աշխատանքների համար։ Նշենք, որ արդեն երեք տարի գործող խմբակ հաճախում են շուրջ 60 երեխաներ` տարբեր բնակավայրերից։Միջոցառման ընթացքում պարային գեղեցիկ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |