Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերով, ուսումնասիրելով Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մ.Խորենացի փողոցի թիվ 27 տնակի բնակչուհի Ամալյա Յուրիկի Սիմոնյանի՝ 17 հունիսի 2025 թվականի Ք-7640 դիմումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 10.07.01.54 գործառնական դասակարգման (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն հատկացնել Ամալյա Յուրիկի Սիմոնյանին՝ ամուսնու՝ Մաջիդ Մորթեզայի Բաբաասադի Էսֆանդաբադի բուժման համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |