|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 ապրիլի 2025 թվականի N 88-Ա |
ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՌԿԱ՝ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԽԻՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՀԱՐԹԵՑՄԱՆ ԵՎ ԽՃԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԽՃԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Ընդերքի մասին» օրենքի 48-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 152-Ն որոշման դրույթները, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարաի տեղակալի N ԱՎ/26․1/11165-2025 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրի՝ 03-063-0132-0011 կադաստրային ծածկագրով 1,0561 հա (ըստ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից (գյուղատնտեսական նշանակության՝ արոտավայր) սեփական կարիքների համար՝ բնակավայրերում առկա՝ բարեկարգման խիստ անհրաժեշտություն պահանջող (գյուղտեխնիկաների, գյուղացիական տնտեսություններին պատկանող ավտոմեքենաների և բերքահավաքի ժամանակ մթերում իրականացնող ավտոմեքենաների համար դժվարանցանելի) դաշտամիջյան ճանապարհների և բնակավայրերի՝ անմխիթար վիճակում գտնվող փողոցների հարթեցման և խճապատման աշխատանքների իրականացման նպատակով Արտաշատի համայնքապետարանի կողմից 2025-2026թթ. ընթացքում մոտ 18000 խմ խճային զանգվածի արդյունահանմանը։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -24 ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(16.37 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|