Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ԱՐՏ ՍԱՆԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Հայրապետյանի դիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տրամադրել նախնական համաձայնություն «ԱՐՏ ՍԱՆԴ» կողմից ՀՀ Արարատի մարզի Շահումյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի «ԱՐՏ ՍԱՆԴ» տեղամասի սահմաններում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու աշխատանքների իրականացմանը։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |