Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ի մասի 7-րդ կետով և ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝ 1․ Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 28-ի՝ ,,Արտաշատի համայնքապետարանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,, թիվ 165-Ա որոշման 44-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը։ |