Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 09-ի թիվ N 712-Ա որոշումը և նոտարի կողմից 09.02.2024 թվականին հաստատված (գրանցամատյանի թիվ 599, նոտարական ակտի կոդ 568-20240209-66-7684389), (գրանցամատյանի թիվ 600, նոտարական ակտի կոդ 568-20240209-66-7684304) հայտարարությունները, ուսումնասիրելով «Հարվեստ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Սերժիկի Զաքարյանի 09.02.2024 թվականի թիվ Ք-2472 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշման 3.20-րդ հավելվածում 7-րդ և 8-րդ տողերի լրացմամբ կատարված փոփոխությունը՝ Լանջազատ բնակավայրում գտնվող 13.866 հա մակերեսով (ծածկագիր՝ 03-045—0106-0130, հողատեսքը՝ արոտավայր), 1 հա մակերեսով (ծածկագիր՝ 03-045—0106-0129, հողատեսքը՝ արոտավայր) գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերմամբ պայմանավորված՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: