Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածով համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման նորմերի կատարման համար համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի հետևյալ արտոնությունները՝
1) Փոխհատուցման վճարից ամբողջությամբ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին սեփականության իրավունքով պատկանող` հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքը, մինչև հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը:
2) Փոխհատուցման վճարի 50%-ի չափով նվազեցման արտոնություն տրամադրել հաշվանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |