Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման 24-րդ կետի 1-ին ենթակետի բ. պարբերության պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, վարձակալության իրավունքով Մարատ Գրիգորյանին պատկանող գյուղատնտեսական նշանակության 1,2 հա (վարձակալության իրավունքի վկայական՝ 0054188) և 1,3 հա (վարձակալության իրավունքի վկայական՝ 0054187) հողամասերում ոռոգման արդիական համակարգ (կաթիլային) ներդնելու ծրագրին մասնակցելու։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|