Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 2/փ-124 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2023 թվականի մայիսի 17-ի թիվ 01/02939-2023 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ 03-038-0202-0001 կադաստրային ծածկագրով 0,43 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասից 0,0431 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Դիմիտրով բնակավայրի գոտևորման նախագծում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |