Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող հողամասերը՝
լոտ 1- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Հոկտեմբերի փողոց 19/3 հասցեում գտնվող՝ 03-038-0001-0023 կադաստրային ծածկագրով, 0,1052հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Օտարման մեկնարկային գին սահմանել՝ 2 200 000 /երկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ
լոտ 2-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Հոկտեմբերի փողոց 19/2 հասցեում գտնվող՝ 03-038-0001-0011 կադաստրային ծածկագրով, 0,1066հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Օտարման մեկնարկային գին սահմանել՝ 2 200 000 /երկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ
լոտ 3- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Ս․ Շահումյան փողոց 20/1 հասցեում գտնվող՝ 03-038-0001-0012 կադաստրային ծածկագրով, 0,0963հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Օտարման մեկնարկային գին սահմանել՝ 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ
լոտ 4- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Ս․ Շահումյան փողոց 20/2 հասցեում գտնվող՝ 03-038-0001-0022 կադաստրային ծածկագրով, 0,0971հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Օտարման մեկնարկային գին սահմանել՝ 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ։
2.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |