Այսօր: Ուրբաթ, 5 Հուլիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 205
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 215-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՄԻՏՐՈՎ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․

1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող հողամասերը՝

լոտ 1- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Հոկտեմբերի փողոց 19/3 հասցեում գտնվող՝ 03-038-0001-0023 կադաստրային ծածկագրով, 0,1052հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Օտարման մեկնարկային գին սահմանել՝ 2 200 000  /երկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ

լոտ 2-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Հոկտեմբերի փողոց 19/2 հասցեում գտնվող՝ 03-038-0001-0011 կադաստրային ծածկագրով, 0,1066հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Օտարման մեկնարկային գին սահմանել՝ 2 200 000  /երկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ

լոտ 3- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Ս․ Շահումյան փողոց 20/1 հասցեում գտնվող՝ 03-038-0001-0012 կադաստրային ծածկագրով, 0,0963հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Օտարման մեկնարկային գին սահմանել՝ 2 000 000  /երկու միլիոն/ ՀՀ դրամ

լոտ 4- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Ս․ Շահումյան փողոց 20/2 հասցեում գտնվող՝ 03-038-0001-0022 կադաստրային ծածկագրով, 0,0971հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Օտարման մեկնարկային գին սահմանել՝ 2 000 000  /երկու միլիոն/ ՀՀ դրամ։

2.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։

3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.33 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner