Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զաֆիկ Անդրանիկի Ավագյանը, Խաչատուր Շալիկոյի Ավագյանը և Շողակաթ Արտավազդի Վարդանյանը 2015 թվականից բնակվում են Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 1 բնակարանում, փաստացի տիրապետում և կառավարում են գույքը և ուսումնասիրելով Զաֆիկ Անդրանիկի Ավագյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 04.10.2022 թվականի թիվ Ա-6293 դիմումը, համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն համարվող 17.03 քմ մակերեսով բնակարանը նվիրել Զաֆիկ Անդրանիկի Ավագյանին /նույնականացման քարտ՝ 008492803/, Խաչատուր Շալիկոյի Ավագյանին /անձնագիր՝ AS0454195/ և Շողակաթ Արտավազդի Վարդանյանին /անձնագիր՝ AS0454008/, որպես սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|