Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38․1-ին հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզպետի 06.05.2024 թվականի N 01//02854-2024 գրությունը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 294-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 101-Ա որոշումը:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |