Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 352
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 19-Ա նպատակային և գործառնական
 

Զեկ. ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՍԻ ՓՈՂՈՑ 3/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 613-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2001 թվականի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետը և հիմք ընդունելով Գ․Ստեփանյանի 12.11.2024 թվականի Ք-15718 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է՝

1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մասիսի փողոց 3/2 հասցեում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, 03-001-0040-0009 կադաստրային ծածկագրով՝0.00195 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել Գարիկ Արայիկի Ստեփանյանին՝ (ծնված՝ 07/02/1989թ․) «Փինք Բերրի» ֆիրմայի պաղպաղակի ժամանակավոր տաղավար տեղադրելու նպատւակով։ 

2.Վարձակալության վարձավճարի տարեկան վճարը սահմանել 150.000 (հարյուր հիսուն հազար ՀՀ դրամ):

3.Վարձակալության ժամկետը սահմանել 5 (հինգ) տարի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.09 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner