Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1․Արտաշատ համայնքի ավագանու 08 փետրվարի 2022 թվականի՝ <<ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 3-Ա որոշման հավելվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝
<<4․ԱՎԱԳԱՆՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1.Ավագանին ընդունում է որոշումներ, իսկ Համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ՝ ուղղված Համայնքի բնակչությանը, Համայնքի ղեկավարին, մարզպետին կամ այլ մարմինների և կազմակերպությունների:
4.2.Ավագանու որոշումները և ուղերձներն (այսուհետ` Իրավական ակտ) ընդունվում են նիստին ներկա Ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բացառությամբ Օրենքով սահմանված դեպքերի:
4.3.Իրավական ակտի ընդունումը նախաձեռնելու իրավունքը պատկանում է Ավագանու անդամին,Համայնքի ղեկավարին, Օրենքով նախատեսված դեպքերում` Խմբակցությանը, Ավագանու անդամների մեկ երրորդին:
Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը: Այդ նախաձեռնությունը ստորագրում են համայնքի` դրան կողմ բնակիչները, և ներկայացնում են համայնքիղեկավարին: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ավագանու նիստում ներկայացնում է նախաձեռնող բնակիչների ընտրած ներկայացուցիչը՝ որպես հեղինակ:
4.4.Նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքն իրականացվում է Իրավական ակտի նախագիծը Ավագանու նիստում քննարկման ներկայացնելու միջոցով:
4.5.Իրավական ակտի նախագծին կից ներկայացվում են`
1) Իրավական ակտի ընդունման անհրաժեշտության հիմնավորումները,
2) տեղեկանք` Իրավական ակտի ընդունման կապակցությամբ Համայնքի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին,
3) փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Իրավական ակտի նախագծումներ կայացվում են գործող Իրավական ակտի փոփոխվող կետերը և (կամ) ենթակետերը,
Իրավական ակտի նախագիծը ստորագրվում է հեղինակի կամ հեղինակների կողմից:
4․6․Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորվում է համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների (այսուհետ՝ վարչական ղեկավար) կողմից աշխատակազմի քարտուղարին՝ նիստից առնվազն տասն օր առաջ ներկայացված գրավոր հարցերից:
4․7․Ավագանու 9 և ավելի անդամ ունեցող համայնքի ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը պետք է նախապես քննարկվեն ավագանու իրավասու հանձնաժողովում: Քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը կցվում է ավագանու նիստի օրակարգի նյութերին:
4․8․Նիստի օրակարգի նախագիծը, դրանում ընդգրկված Իրավական ակտերի նախագծերը, դրանց կցված փաստաթղթերը հերթական նիստը սկսվելուց առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում է Ավագանու անդամներին։
4․9․Իրավական ակտի նախագիծը և կից փաստաթղթերը, Խմբակցություններին, Ավագանու անդամներին տրամադրվում են Ավագանու նստավայրում թղթային տարբերակով առձեռն կամ էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկելու միջոցով:
4․10․Իրավական ակտի նախագիծը քննարկման ցանկացած փուլում, սակայն մինչ Ավագանու նիստում քվեարկության անցկացումը, հեղինակի պահանջով հանվում է շրջանառությունից:
4․11․Ավագանու հերթական նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ Համայնքի ղեկավարը հրապարակում էԱվագանու նիստի օրակարգի նախագիծը նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: Այդտեղեկությունները փակցվում են համայնքի ղեկավարի և ավագանու նստավայրում, տարածվումզանգվածային լրատվության միջոցներով, տեղադրվում համայնքի պաշտոնական համացանցային կայքում (artashat.am),ինչպես նաև հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնականինտերնետային կայքում: Ավագանու նիստի հետ կապված ծանուցումները և օրակարգի փաստաթղթերնավագանու անդամներին կարող են տրամադրվել նաև էլեկտրոնային եղանակով` ավագանու անվամբստեղծված պաշտոնական էլեկտրոնային հասցեին, և համարվում է պատշաճ ծանուցված Արտաշատիհամայնքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեով առաքված /ստացված/ լինելու փաստով:
4․12․Ավագանու որոշումները ստորագրում և հրապարակում է Համայնքի ղեկավարը`«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4․13․Համայնքի ղեկավարն Ավագանու ընդունած ուղերձը ստանալու օրվանից հետո`մեկամսյաժամկետում, պարտավոր է քննության առնել այն և արդյունքների մասին պաշտոնապես տեղեկացնել Ավագանուն:
4․14․Իրավական ակտն ընդունվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, տեղադրվում է Համայնքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:>>:
2. Որոշման հավելվածի 7-րդ մասի 7․1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
<<7.1.Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի քննարկման և նախապատրաստման, ինչպես նաև Ավագանու անունից իրենց իրավասություններին վերապահված հարցերով, Համայնքի ղեկավարի գործունեության և Ավագանու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար ստեղծում է Հանձնաժողովներ՝
1)գիտության, կրթության, մշակույթի, սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական Հանձնաժողով, որը զբաղվում է մշակույթի, կրթության, զբոսաշրջության, երիտասարդության, սպորտի, հասարակայնության, արտաքին կապերի, սոցիալական աջակցության, առողջապահության և բնապահպանության հարցերով,
2)իրավական հարցերի մշտական Հանձնաժողով, որը զբաղվում է օրենքի, իրավական ակտերի կատարման և իրավահարաբերությունների կարգավորման հարցերով,
3)ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական Հանձնաժողով, որը զբաղվում է բյուջեի, վարկերի, փոխառությունների, հարկերի, տուրքերի, վճարների, առետրի, սպասարկման, գովազդի,տրանսպորտի և գույքի կառավարման հարցերով,
4)ենթակառուցվածքների, քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի Հանձնաժողով, որը զբաղվում է համայնքային ենթակայության հիմնարկների գործունեության վերահսկողության, ճարտարապետության, քաղաքաշինության,հողօգտագործման, ճանապարհաշինության, բնակարանային ֆոնդի, կոմունալ տնտեսության հարցերով։>>։
3․Որոշման հավելվածի 7-րդ մասի 7․4-րդ կետում՝ <<Գխ-Ախ/(Պխ+1),->> տառերը և թվերը փոխարինել՝ <<Գխ=Ախ (Պխ+1)>> տառերով և թվերով։
4․ Որոշման 7-րդ մասի 7․22-րդ կետում՝ <<եզրակացություն>> բառերը փոխարինել՝ <<կարծիք>> բառերով։
5․Որոշման 7-րդ մասի 7․24-րդ կետում՝ <<եզրակացությունը>> բառը փոխարինել՝ <<կարծիքը>> բառով։
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |