Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով 2023 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի եկամուտների կատարողականը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի ծախսերի կատարողականը ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի և ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: