Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետով, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետի պահանջներով և ուսումնասիրելով Ա․ Համբարձումյանի 17/06/2024 թվականի թիվ Ք-8474 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ծովակալ Իսակովի փողոց 74/5 հասցեում գտնվող, 03-001-0073-0447 կադաստրային ծածկագրով 0,0014հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ծովակալ Իսակովի փողոց 74/1 հասցեում գտնվող, 03-001-0073-0436 կադաստրային ծածկագրով, 0,01հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր՝ Արմինե Մաթևոսի Համբարձումյանին /ծնված 03/03/1960 թվականին/՝ հողամասն ընդլայնելու նպատակով:
2.Հողամասի վաճառքի գինը սահմանել 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3.Օտարման գործընթացը կազմակերպել 2024 թվականի ընթացքում:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |