Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Արտաշատ համայնքի վարչական տարածքում աղբահանության վճար վճարողների հաշվառումը, աղբահանության վճարը հաշվարկելը, այդ վճարի գանձումը վերապահել «Արտաշատ-կոմունալ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |