Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 461
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 34-Ն
 

Զեկ. ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն և 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշումները, Արարատի մարզպետի աշխատակազմի և Արտաշատ համայնքի միջև 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կնքված թիվ 24/ՍՆԿ-1 պայմանագրի՝ 2024 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված  թիվ 1 համաձայնագիրը, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.

1) 11.01.02.51 գործառական դասակարգման / վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածը պակասեցնել 23 020 864 / քսաներեք միլիոն  քսան հազար ութ հարյուր վաթսունչորս /ՀՀ դրամով.

2) 05.01.01.51 գործառական դասակարգման / աղբահանություն և սանիտարական մաքրում/ 4213 հոդվածը պակասեցնել 15 000 000 /տասնհինգ  միլիոն / ՀՀ դրամով.

3) 01.01.01.51 գործառական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4264 հոդվածը պակասեցնել 20 000 000 /քսան միլիոն /ՀՀ դրամով.

4) 04.05.01.51 գործառական դասակարգման /փողոցների պահպանում և շահագործում / 4216 հոդվածն ավելացնել  50 000 000 /հիսուն  միլիոն / ՀՀ դրամով.

5) 09.01.01.51 գործառական դասակարգման / նախադպրոցական ուսուցում / «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի  թիվ 5 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 812 007/ ութ հարյուր տասներկու հազար յոթ/ ՀՀ դրամով.

6) 09.01.01.51 գործառական դասակարգման / նախադպրոցական ուսուցում / «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի  թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 398 301/ երեք  հարյուր իննսունութ  հազար երեք հարյուր մեկ / ՀՀ դրամով.

7) 09.01.01.51 գործառական դասակարգման / նախադպրոցական ուսուցում / «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի  թիվ 8 մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 503 393/հինգ  հարյուր երեք հազար երեք հարյուր իննսուներեք / ՀՀ դրամով.

8) 09.01.01.51 գործառական դասակարգման / նախադպրոցական ուսուցում / «Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 388 064/ երեք հարյուր ութսունութ հազար վաթսունչորս/ ՀՀ դրամով.

9) 09.01.01.51 գործառական դասակարգման / նախադպրոցական ուսուցում / «Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 282 075/ երկու հարյուր ութսուներկու հազար յոթանասունհինգ/ ՀՀ դրամով.

10) 09.01.01.51 գործառական դասակարգման / նախադպրոցական ուսուցում / «Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի  մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 289 024/ երկու հարյուր ութսունինը հազար քսանչորս/ ՀՀ դրամով.

11) 01.06.01.52 գործառական դասակարգման / գույքի նկատմամբ իրավունքների գրանցում /4819 հոդվածն ավելացնել 348 000/ երեք հարյուր քառասունութ հազար / ՀՀ դրամով.

12) 09.08.01.51 գործառական դասակարգման / կրթություն այլ դասերին չպատկանող  /4637 հոդվածն ավելացնել 5 000 000/ հինգ միլիոն / ՀՀ դրամով.

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 392-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(384.00 Կբ) Հավելված 1-3
(18.18 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner