Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի N 349-Լ որոշման պահանջները և հաստատության տնօրեն Մերի Աբրահամյանի 26.12.2024 թվականի Պ–18338 գրությունը՝ որոշում եմ․
1.«Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի ծառայություններից օգտվող մի շարք սաների համար կիրառել տեղական վճարների նկատմամբ նվազեցման արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2.Հանձնարարել կազմակերպության տնօրենին՝ ապահովել կիրառված արտոնությունների կատարումը և արտոնություններից օգտվողների կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Արտաշատի համայնքապետարան։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։