Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 397-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՓԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՅԳԵԶԱՐԴ ԳՅՈՒՂԻ ՄԱՇՏՈՑԻ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ««ԿՈՐԻԶ» ԱՅԳԵԶԱՐԴԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, հաշվի առնելով ««Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Խաչատրյանի՝ 17.12.2024 թվականի Տ-17697 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Մաշտոցի 5 հասցեում գտնվող մշակույթի տան շենքից (Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 2343040), 23 քառ.մետր մակերեսով տարածքը 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ««Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը՝ Արտաշատ համայնքում կրթամշակութային գործունեություն իրականացնելու նպատակով։

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՓԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.32 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner