Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Ընդերքի մասին» օրենքի 48-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 152-Ն որոշման դրույթները, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարաի տեղակալի N ԱՎ/26․1/11165-2025 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Արտաշատ համայնքի Նարեկ բնակավայրի՝ 03-063-0132-0011 կադաստրային ծածկագրով 1,0561 հա (ըստ համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից (գյուղատնտեսական նշանակության՝ արոտավայր) սեփական կարիքների համար՝ բնակավայրերում առկա՝ բարեկարգման խիստ անհրաժեշտություն պահանջող (գյուղտեխնիկաների, գյուղացիական տնտեսություններին պատկանող ավտոմեքենաների և բերքահավաքի ժամանակ մթերում իրականացնող ավտոմեքենաների համար դժվարանցանելի) դաշտամիջյան ճանապարհների և բնակավայրերի՝ անմխիթար վիճակում գտնվող փողոցների հարթեցման և խճապատման աշխատանքների իրականացման նպատակով Արտաշատի համայնքապետարանի կողմից 2025-2026թթ. ընթացքում մոտ 18000 խմ խճային զանգվածի արդյունահանմանը։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |