Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2023 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 2/փ-273 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2023 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 01//06553-2022 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 03-009-0305-0003 կադաստրային ծածկագրով 32,33954հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք և արոտավայր հողամասից՝ ըստ կազմված հատակագծի 32,1795հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ ընդերքի օգտագործման համար նախատեսված հողերի։
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գոտևորման նախագծում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |