Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 191-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՄՌԱՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ 32/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,2659 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԵՎ 3196,9 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՆՐՕԳՈՒՏ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշումը, Արարատի մարզպետի 23/05/2024 թվականի N 01//03236-2024 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․

1․Համաձայնություն տալ՝ ընդունելու Արտաշատ համայնքին որպես նվիրաբերություն փոխանցվող ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մռավյան փողոցի թիվ 32/1 հասցեում գտնվող ՀՀ սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ 3196,9մ2 մակերեսով շենք-շինությունը և նրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0,2659 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (սեփականության վկայական՝  08022023-03-0041):      

2․Համաձայնություն տալ Արտաշատ համայնքին որպես նվիրաբերություն փոխանցվող, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մռավյան փողոցի թիվ 32/1 հասցեում գտնվող ՀՀ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի՝ 3196,9մ2 մակերեսով շենք-շինության, նրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0,2659 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի վերաբերյալ համայնքի կողմից նախատեսվող հանրօգուտ ծրագրին համաձայն կից հավելվածի։    

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(78.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner