Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի 1169-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթները և հաշվի առնելով ՀՀ Արարատի մարզի «Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի «Լուսնթագ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարիբեկյանի 26.12.2024թ.-ի թիվ Պ-18317 գրությունը՝ որոշում եմ․
1.Թույլատրել կատարել գումարի վերադարձ՝ «Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի «Լուսնթագ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծնողական վարձավճարների 900415187104 գանձապետական հաշվեհամարից 624200 (վեց հարյուր քսանչորս հազար երկու հարյուր) ՀՀ դրամը փոխանցելով «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի 2470022145640000 տարանցիկ հաշվին՝ համաձայն կից հավելվածի:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: