Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Արտաշատի համայնքապետարանի և «Eco Energy Invest» (EEI) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության /ՀՎՀՀ՝ 02277805, ՀՀ ք.Երևան, Արշակունյաց պողոտա 52/3, բն.50/ միջև «էլեկտրաէներգիայի արտադրությամբ ԿԿԹ-ների (կենցաղային կոշտ թափոններ) վերամշակման և էներգիայի օգտագործման համար էկոտեխնիկայի կառուցման տեխնոլոգիաների նախագծման և մատակարարման մասին» մտադրությունների մասին համաձայնագիր կնքելուն՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |