Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, և հիմք ընդունելով «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ.Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականություններ կատարող Նինել Գաբրիելյանի 12.02.2025 թվականի Պ-1856 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ.Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքից 46.3 ք.մ. մակերեսով տարածք, 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, անհատույց ժամանակավոր օգտագործման տրամադրել «ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ» ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՄԱՆ հասարակական կազմակերպությանը՝ Արարատի մարզում «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագիրը իրականացնելու նպատակով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում կողմերի միջև 2025 թվականի մարտի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: |