Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1136
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N Արխիվ
 

Զեկ. ԱՆԺԵԼԱ ԳՈՒԼԳՈՒԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՈՐՈՇ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Արխիվային գործի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․

1․ 1996 թվականից մինչև 2022 թվականը ներառյալ ժամանակահատվածում առաջացած, Արտաշատ համայնքի սեփականություն համարվող սույն որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ ենթակետերով նշված արխիվային փաստաթղթերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցել պետական սեփականության։

1) Արտաշատ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Ջրաշենի համայնքապետարանի 1997-2022թթ․ արխիվային փաստաթղթեր․

2) Արտաշատ համայնքի Բյուրավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Բյուրավանի համայնքապետարանի 2009-2022թթ. արխիվային փաստաթղթեր:

3) Արտաշատ համայնքի  Բարձրաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Բարձրաշենի համայնքապետարանի 1996-2022թթ. արխիվային փաստաթղթեր:

4) Արտաշատ համայնքի Նշավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Նշավանի համայնքապետարանի 1996-2022թթ. արխիվային փաստաթղթեր:

5) Արտաշատ համայնքի  Արևշատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Արևշատի համայնքապետարանի 2014-2022թթ. արխիվային փաստաթղթեր:

6) Արտաշատ համայնքի Կանաչուտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Կանաչուտի համայնքապետարանի 1996-2021թթ. արխիվային փաստաթղթեր:

7) Արտաշատ համայնքի Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Մրգավետի համայնքապետարանի 1996-2021թթ. արխիվային փաստաթղթեր:

8) Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում պահպանվող, Արտաշատի համայնքապետարանի իրավանախորդ Լանջազատի համայնքապետարանի 2016-2022թթ. արխիվային փաստաթղթեր:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԺԵԼԱ ԳՈՒԼԳՈՒԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.69 Կբ) Հիմնավրում Տեղեկանք
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner